Hairenik Weekly Newspaper

ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ Հ.Յ.Դ. ՆՇԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 19-ԱՄԵԱԿԸ
Արցախի անկախութեան 19-ամեակին առիթով, Հանրապետական մարզադաշտին մէջ տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. աւանդական հաւաքը, որուն ներկայ գտնուեցան նախկին ազատամարտիկներ, Արցախի խնդիրով մտահոգ եւ Արցախով հպարտ հայորդիներ: Մինչեւ ժողովրդային հաւաքին սկսիլը, մասնակիցները լուսանկարներու ցուցադրութեան ընդմէջէն վերյիշեցին արցախեան ազատամարտի տարիները:

Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեան, որ կոչ ուղղեց յարատեւ պայքարի, այնքան ատեն որ տակաւին Արցախի Հանրապետութիւնը չէ ճանչցուած եւ անկախութիւնը չէ ամրագրուած միջազգային ճանաչումով:

Շարունակելով իր խօսքը՝ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամը ընդգծեց. «Շատ շատերը, նաեւ մեր ընդիմախօսներից, փորձում են հարցադրում կատարել Դաշնակցութեանը: – Ի՞նչ էք հասկանում Արցախի անկախութիւն ասելով: Մեր պատասխանը եղել եւ մնում է յստակ: – Դաշնակցութիւնը վերադարձաւ հայրենիք ազգային ազատագրական պայքարի միջոցով: Մենք գիտակցում ենք, որ Արցախի անկախութեան պահպանումը եւ հզօրացումը Հայաստանի անկախութեան բանալին է եւ Արցախեան ազատագրական պայքարի վերջնական յաղթանակը, Հայաստանի անկախութեան ողնաշարն է: Ըստ այդմ, մեզ համար յստակ է՝ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, դա Արցախի ժողովրդի հանրաքուէով հատատագրուած եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանադրութեամբ ամրագրուած հիմնադրոյթների միջազգային իրաւական ճանաչումն է: Արցախը ինքնիշխան է եւ Արցախը շարունակելու է լինել ինքնիշխան հանրապետութիւն: Արդէն մեծագոյն զիջում էր մեր ժողովրդի կողմից, երբ մենք միացման գաղափարախօսութիւնը փոխարինեցինք երկրորդ հայկական պետութեան քաղաքականութեամբ: Այսօր յաճախ մեզ սպառնում են պատերազմով, ուժի դիրքերից խօսելով, սպառնում են մեկուսացմամբ եւ միջազգային ինչ-ինչ գործընթացներով: Բայց ես աշխարհասփիւռ մեր կառոյցի անունից յայտարարում եմ, երբ գայ պահը, Ատրպէյճանը դարձեալ կը ճաշակի պարտութեան դառնութիւնը, որովհետեւ հայ ժողովուրդը պաշտպանում է իր հայրենիքը: Մեր յաղթանակը այլընտրանք չունի»:

Խօսք առաւ նաեւ Գեղամ Մանուկեան, որ յայտնեց, թէ Ատրպէյճանի նախագահը՝ Պաքուի մէջ աշխարհի մեծագոյն՝ 100 մեթրնոց դրօշակի բարձրացման ժամանակ հպարտացած է եւ յոյս յայտնած, որ այդ դրօշակը օր մը պիտի ծածանի նաեւ Լեռնային Ղարաբաղի մէջ: Ի պատասխան Ալիեւի յայտարարութեան, Գ. Մանուկեան ցոյց տուաւ ազրպէյճանական դրօշակ մը, որ երկար տարիներէ ի վեր կը պահուէր շենգաւիթցի ազատամարտիկ Մանուկի տունը: «Այս դրօշակը Մանուկը գրաւած էր Շուշիի մէջ՝ ազրպէյճանական զօրամասէն: Ատրպէյճան տակաւին շատ դրօշակներ ունի հաւաքելիք Հայաստանէն եւ Արցախէն, մինչեւ որ մտածէ նոր դրօշակներու մասին», ըսաւ ան եւ յիշեցուց քանի մը օր առաջ Թալիշի շրջանի դիրքերուն մէջ Ատրպէյճանի կրած վնասները:

Այնուհետեւ խօսք տրուեցաւ օրուան բանախօս, Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանին, որ նշեց. «Չի կարելի զիջելով ազգային շահն ու նպատակները զարգանալ: Անկախութեան 20 տարիների ընթացքում մի անգամ Լեւոն Տէր Պետրոսեանն էր որոշել զարգանալ՝ զիջելով, եւ զարգացման համար զոհաբերուելու էր Ղարաբաղը, հիմա որոշել են զարգանալ՝ պահանջատիրութիւնից հրաժարուելով»:

Ան աւելցուց, որ բոլոր ազգերը զարգանալու համար հող եւ տարածքներ ձեռք կը բերեն, իսկ մենք, զիջելով տարածքները, կը մոռնանք, որ մեր զարգացման աղբիւրը նոյնինքն անոնց օգտագործումն է: Հ.Յ.Դ.-ն Հայաստանի ներկայ իշխանութիւններէն կը պահանջէ չառնել քայլեր, որոնց սրբագրումը հետագային կարելի պիտի չըլլայ:

«Ոչ մի իշխանութիւն ո°չ Հայաստանում, ո°չ Ղարաբաղում, իրաւունք չունի շեղուել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի երկու հանրաքուէներով առաջադրած կամքից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը անկախութիւնից պակաս ոչինչ չի ակնկալում եւ ոչ ոք իրաւունք չունի որեւէ այլ կարգավիճակի մասին խօսել», եզրափակեց բանախօսը:

Հաւաքը շարունակուեցաւ տօնական համերգով: Համերգէն ետք 18 նորագիրներ համալրեցին Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան շարքերը՝ կնքահայութեամբ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի: Ապա շարունակուեցաւ ինքնաբուխ տօնախմբութիւնը:

ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՈՐՊԷՍ ՊԱՐԳԵՒ ՏՐՈՒԵԼ
Ցանկացած գործողութիւն ճիշդ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործօններ: Ամենակարեւոր գործօններից մէկը տուեալ գործողութեան շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկիւնից ենք նայում Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում Սեպտեմբերին նախատեսուած պատարագի մատուցումը եւ յարակից աղմուկը, ակնյայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը եւ ողջ ձեռնարկը բնաւ կապ չունեն Աստծոյ փառաբանութեան հետ: Այն թրքական յատուկ ծառայութիւնների կողմից յղացուած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection):

Թուրքերը լաւ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնոյթն ու իրաւունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճուալից մասնակցութեան իմաստը: Իբր աշխարհը կ’իմանայ, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանայ, արդէն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանայ: Սակայն վստահեցնում եմ ձեզ՝ դա չի լինելու աշխարհի մեծագոյն լրատուականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականութեան գովքն է լինելու: Թոյլ մի’ տուէք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցիւրիխում ստորագրուած արձանագրութիւնների ստորնացումը մեզ մի քանի տասնամեակ հերիք է: Ինչո՞ւ էք ուզում նորից աղ ցանել մեր վէրքերին:

Միանգամայն անընդունելի է այն տեսակէտը, որ՝ «այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մէկ անգամ պատարագն էլ բաւարար է»: Նախ թող պատասխանեն ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Յետոյ, խօսքը պատարագ մատուցելու մասին չէ, խօսքը իրաւունքի պատարագ մատուցելու իրաւունքի մասին է: Գուցէ հայերը հինգ տարին մէկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցէ տասը. այսուհանդերձ, նրանք իրաւունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցական կարգով նախատեսուած պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրաւունքը մեզ որպէս պարգեւ են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալուածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ եւ նա խելակորոյս հրճւում է դրանով: 1912թ. թրքական պաշտօնական տուեալներով Օսմանեան կայսրութեան տարածքում աւելի քան երկու հազար հայկական գործող, կրկնում եմ՝ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռնագրաւուել են Թուրքիոյ Հանրապետութեան կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է՝ համայնքապատկան, այսինքն՝ մեզ բոլորիս պատկանող, գոյքը կամ հատուցեն դրա դիմաց:

Յետոյ, թող հաւատարմօրէն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտաւորութիւնները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ յարաբերութիւնների հաստատումը խարսխուած է եղել որոշակի նախապայմանների վրայ, որոնք ամրագրուած են Լոզանի պայմանագրի (24 Յուլիսի, 1923թ.) մէջ: Լոզանի պայմանագրի 38րդ յօդուածի 2րդ մասով Թուրքիոյ բոլոր բնակիչներին, մասնաւոր կամ հանրային կեանքում, տրւում է հաւատքի, կրօնի կամ դաւանանքի ազատութիւն: Իսկ պայմանագրի 40րդ յօդուածով նրանց տրւում է կրօնական հաստատութիւններ հիմնելու, գործածելու եւ վերահսկելու իրաւունք:

Աւելի’ն. Լօզանի պայմանագրի 42րդ յօդուածի 3րդ մասով« թրքական կառավարութիւնը պարտաւորւում է լիակատար պահպանութեան տակ առնել եկեղեցիները, սինակոկները, գերեզմաններն ու նշեալ փոքրամասնութիւնների այլ կրօնական հաստատութիւնները: Բնականաբար «լիակատար պահպանութիւնն» իր մէջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չաւրելը, այլեւ՝ դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետեւաբար, Ս. Խաչ եկեղեցու շէնքի մասնակի նորոգումը եւ դրանում տարին մէկ անգամ պատարագ մատուցելու իրաւունքը ոչ թէ «բարի կամքի դրսեւորում» է, այլ Թուրքիոյ կողմից հիմնական օրէնքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտաւորութիւնների խիստ թերի եւ ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնաւ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջեւ լայն հնարաւորութիւններ բացելը:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

«Մոտուս Վիւենտի»

կեդրոնի ղեկավար

Օգոստոս, 2010

«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐԳԱՆԱԼ… ՉԶԻՋԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ» ՅԱՅՏՆԵՑ ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ
Հինգշաբթի, Սեպտեմբեր 2ի երեկոյեան, Երեւանի  »Տինամօ« մարզասրահէն ներս, Հ.Յ.Դ. կազմակերպած էր ժողովրդային հանդիպումտօնախմբութիւն մը՝ նուիրուած Արցախի անկախութեան օրուան: Այս առթիւ, կարճ հարցազրոյց մը կատարուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Արմէն Ռուստամեանի հետ, որ կը ներկայացնենք ամբողջութեամբ.-

Հ. Այս ձեռնարկը կարելի է սեպել տօնակատարութի՞ւն թէ  քաղաքական հանդիպում:

Պ. Հ.Յ.Դաշնակցութեան համար Արցախի անկախութեան  հռչակման օրը  նշելը, ոչ միայն տօնական առիթ է, այլեւ անցած տարին գնահատելու  հնարաւորութիւն. որքանո՞վ մենք մօտեցանք մեր խնդիրների լուծմանը,  ի՞նչ նոր մարտահրաւէրներ ու սպառնալիքներ են առաջացել:  Հիմա, ակնյայտ  է, որ ամենագլխաւորը դարձեալ  Արցախի հարցն է: Ակնկալւում են ինչոր համաձայնութիւններ՝ հնարաւոր սկզբունքների շուրջ, դրանց հիման վրայ ինչոր ամբողջական կացութիւն, այսինքն՝ աւելի յստակ են դարձել խնդիրները: Այդ խնդիրների հետ կապուած, բնականաբար, պէտք է վերացուի շփոթը, որ գոյութիւն ունի հասարակութեան մէջ: Դաշնակցութիւնն իր տեսակէտներով փորձելու է յստակ ասել, թէ ինչն է հարցը, որտեղ են  իրական սպառնալիքներն ու վտանգները: Որ դրանք կան, բազմիցս ենք ասել, բայց ժողովրդային հաւաքին  եւս մէկ անգամ կը բարձրաձայնենք:

Հ. Բայց Հայաստանում այսօր առկայ են  շատ ու շատ ներքին խնդիրներ որոնց մասին, կարծում ենք, պէտք է խօսի դաշնակցութիւնը որպէս քաղաքական կուսակցութիւն:

Պ. Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի օրակարգի ամենակարեւոր հարցերից է, որն ուղղորդում է մեր թէ’ արտաքին, թէ’ ներքին քաղաքականութիւնը: Այս սերնդի հիմնական հարցը Արցախն է, և  հիմնախնդրի լուծումն է, եւ քանի դեռ այս հարցը չի լուծուել,   մնացած խնդիրների ամբողջական լուծում հնարաւոր չէ պատկերացնել: Հարցի լուծման հիմնական մօտեցումները քիչ թէ շատ յստակ  ձեւակերպուած են:  Մի մասն ասում է՝ առանց զիջելու մենք չենք կարող զարգանալ,  քանի դեռ այս խնդիրը չի լուծուել  Հայաստանը դատապարտուած է կորուստների,  որեւէ զարգացում անիմաստ է ակնկալել:

Մեր մօտեցումն այլ է: Մենք վստահ ենք, որ  Հայաստանն ունի բոլոր  հնարաւորութիւնները եւ կարող է զարգանալ առանց զիջելու: Զարգանալ զիջելով եւ զարգանալ առանց զիջելու. այս երկու թեզերի  միջեւ է գաղափարական լուրջ բանավէճ առաջացել: Համոզուած ենք, զիջելու դէպքում կորցնելու ենք  մեր ազգային պետութեան հեռանկարն ընդհանրապէս:

Մեր հիմնական նպատակն է  ցոյց տալ, թէ որքան վտանգաւոր է այդ թեզը՝ զարգանալ զիջելով: Եւ գտնում ենք՝ միակ ճանապարհը Հայաստանի ապագայի  համար »զարգանալ եւ չզիջել«  թեզի իրականացումն է: Դա, ի հարկէ, դժուար խնդիր է, բայց պէտք է ձեւաւորել այդ դժուար խնդիրը  լուծելու ընդունակ իշխանութիւն, որ երկիրը իսկապէս  կարողանայ ե’ւ զարգանալ, ե’ւ չզիջել: Չզիջելը պարտադիր պայման է, եւ հիմա դա շատերն են հասկացել: Բայց ինչպէս զարգանալ: Մեր հնարաւորութիւնները, որ մենք մինչեւ հիմա չենք օգտագործել, աւելին ասեմ մսխել ենք,  ուղղակի կապւում է մեր ներքին կեանքի հետ: Արցախեան հարցը շաղկապւում է մեր ներքին կեանքի, ներքին հարցերի հետ: Այնպէս որ, այդ հարցերը նոյնպէս մեր օրակարգում են:

Հ. Ազգային խնդիրների  համար պայքարը  ինքնին ենթադրում է առաւելագոյն համախմբում: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, հասարակութիւնը ազգային խնդիրների շուրջ համախմբուած իշխանութիւնների, քաղաքական կուսակցութիւնների հետ:

Պ. Մեր երկրում չկայ համախմբման համար անհրաժեշտ մթնոլորտ: Այո, համախմբումն է, որ բերում է մեր ամբողջական ներուժի ձեւաւորմանը եւ մեր հնարաւորութիւնների բազմապատկմանը: Համախմբումը չի կարող տեղի ունենալ անարդարութեան պայմաններում, անազատ միջավայրում, այսինքն՝ ներքին ազատութիւնները, ներքին  արդարութեան խնդիրները այն կարեւոր պայմաններն են, որոնց հիման վրայ կարող է այդ համազգային համախմբումը տեղի ունենալ: Սրան մենք հաւատում ենք, հաւատում ենք, որ երկրի զարգացման այդ աղբիւրները պէտք է ամբողջութեամբ գործեն,  կոնկրետ քայլեր պէտք է մատնանշուեն: Եւ այդ դէպքում մենք այլեւս չենք մուրար Թուրքիայից, որ սահմանը բացի,  Ատրպէյճանին չենք յանձնի մեր պատմական տարածքները, ինչ է թէ  Ատրպէյճանը կարող է պատերազմ սկսել:

Հ. Այդ դէպքում  գուցէ պէ՞տք է սկսել ներքին խնդիրների լուծումից:

Պ. Թէ’ Արցախի հարցը, թէ’ երկրի  Ընկերային արդարութեան ու ժողովրդավարութեան ներքին խնդիրները, թէ առկայ արատաւոր երեւոյթները, կաշառակերութիւն, զեղծարարութիւն, հոռի բարքեր, շփացած մարդիկ, չեն թողնում, որ  ժողովուրդը  հայրենի հողի վրայ ամուր զգայ: Եւ սրանց կարգաւորմամբ կÿամբողջանան մեր ուժի ներքին աղբիւրներն ու կարողութիւնները, որոնցմով կարող ենք զարգացում ապահովել:

Զարգանալ չզիջելով. սա լինելու է մեր առաջնային կարգախօսը եւ սրա հիման վրայ ենք  գործընկերային յարաբերութիւնները  հաստատելու տարբեր քաղաքական ուժերի հետ: Պատերազմական կոչերին, ազերի յոխորտանքներին մեր պատասխանն է՝ թող միայն փորձեն:  Եթէ ուզում ես խաղաղութիւն, պատրաստ եղիր պատերազմի, ուրիշ կերպ ոչ ոք խաղաղութիւն չի նուիրում: Իսկ առողջ , արդար, ազատ հասարակութիւն չունենալով չես կարող դիմագրաւել արտաքին սպառնալիքները: Թուլացած հասարակութիւնը  չի կարող   հզօր բանակ ունենալ:

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ՄՈՒՇԵՂ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԻ «ԱԶԱՏԱՄԱՐՏ»Ը
Հ.Յ.Դ. Մամլոյ դիւանը կը տեղեկացնէ թէ՝ »Դրօշակ«ի մատենաշարով, լոյս տեսած է գրող, հրապարակախօս  Մուշեղ Միքայէլեանի »Ազատամարտ« գիրքը:  »Աւանկարտ« թերթի աշխատակիցը, որ նաեւ  Հայաստանի Հանրապետութիւն օրաթերթի հիմնադիրներէն մէկն է, Մարտ 1991էն մինչեւ Հ.Յ. Դաշնակցութեան գործունէութեան կասեցումը, Հ.Յ.Դ.պաշտօնաթերթ՝ »Ազատամարտի«  խմբագրապետն էր: Գիրքին մէջ, Մուշեղի խմբագրականները լոյս տեսած են: Գեղարուեստական շնչով քաղաքական վերլուծումներով այդ գործերը կը ներկայացնեն այդ օրերու հայ քաղաքական կեանքի իրական  պատկերը:

15-20 տարուայ այս խմբագրականները բազում հարցադրումներ ունեն, որոնք դեռ պատասխանի կը սպասեն:  Այդ պատասխանները գտնելու փորձ է նաեւ Հրանդ Մաթեւոսեանի եւ Արմէն Յովհաննէսեանի հետ, Մուշեղի հարցազրոյցները: Ասոնք խորհրդածութիւններ են մտաւորականութեան, մշակոյթի ու քաղաքականութեան, ներկայի ու ապագայի մասին: Ստորեւ, գիրքի յառաջաբանը, որուն հեղինակն է արձակագիր Ռուբէն Յովսէփեան.-

ՄԵՐ ՄՈՒՇԵՂԸ

Թերութի՞ւն է հռետոր չլինելը, չգիտեմ, բայց ամպիոնից խուսափելը, երբ հռետոր չլինելու գիտակցութիւնն ունես, համոզուած եմ, առաքինութիւն է: Առաքինութիւն է նաեւ հակառակը սեփական ուժի ու կարողութեան գիտակցումը: Մուշեղը ամպիոնին երբեք չմօտեցաւ, բայց հրապարակախօսի նրա սուր գրիչը եւ դաշնակցականի յստակ աշխարհընկալումը ուղղորդեցին նրան լրագրողական ասպարէզ, որտեղ նորնոր էր ծիլ տալիս ազատ խօսքի բանտուած սերմը: Լրագիրը, այն էլ քաղաքականհասարակականը, այն էլ պաշտօնականը նոյնպէս ամբիոն է՝ տեսակի պարտադրանքով, թէեւ աւելի լուրջ ու ծանրակշիռ, քան «միթինկային»ը, հռետորայինը:

Բայց Մուշեղն իր անունազգանունով այս ամպիոնին էլ չմօտեցաւ: Նա պարզապէս ձուլուեց այդ ամպիոնին եւ ինքը վերածուեց ամպիոնի: Թերթէք 1991 թուականի Մարտի ութից մինչեւ Հ.Յ.Դաշնակցութեան կասեցումը «Ազատամարտ» պաշտօնաթերթի համարները, կարդացէք յատկապէս քաղաքական քրոնիկոն հանդիսացող խմբագրականները եւ դուք կը հաղորդակցուէք տարրալուծում կոչուող զարմանալի այն երեւոյթին, ինչը բնութեան մէջ, թերեւս, ամենուր է, սակայն մարդկային յարաբերութիւններում՝ հազուադէպ: Թերթէք արդէն պատմութիւն դարձած այդ համարները, կարդացէք այդ համարների պարունակութիւնը եւ կը տեսնէք, որ Մուշեղը դրանց մէջ թէ’ կայ եւ թէ’ չկայ: Չկա’յ նրա անունազգանունը, ստորագրութիւնը և ոչ մի խմբագրականի, յօդուածի տակ: Բայց նա կայ թէ’ խմբագրականներում, թէ’ յօդուածներում, թէ’ տեղեկատու տողերում, թէ’ ձեւաւորման հաստ ու բարակ գծերում: Նրան ճանաչողը, յիշողը կը զգայ այն շունչն ու հանգը, այն համն ու հոտը, այն սրամտութիւնն ու «սարքազմ»ը, հարցականներով‘ պատասխաններ յուշող ոճը, որ միայն Մուշեղինն էր, Միքայէլեան Մուշեղինը:

Հնարաւոր է, որ ոչ բոլոր խմբագրականներն է գրել Մուշեղ Միքայէլեանը եւ եթէ կան այդպիսիք, ապա դրանց մէջ էլ է Մուշեղը այնքան ներկայ որքան իր հեղինակածներում:

Նա տարրալուծուած էր «Ազատամարտ»ի մէջ: Նա «Ազատամարտ»ի աղն էր:

Եւ ոչ միայն «Ազատամարտ»ի:

Եւ թող նա մեզ ների, որ սերունդների համար, իր յիշատակը չկորցնելու համար փորձել ենք տարրալուծուած այդ լուծոյթից բիւրեղբիւրեղ անջատել ու այս գրքի կազմին դրոշմել իր անունը կազմող հայերէն տառերը՝ Մուշեղ Միքայէլեան…

ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՅԹ՝ ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ 85-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ
Այս տարի կը նշուի ամերիկահայ նշանաւոր գրագէտ Յակոբ Կարապենցի (19251995) ծննդեան 85ամեակը: Կարապենց եղած է 20րդ դարու երկրորդ կէսի սփիւռքահայ արձակի տիրական անուններէն մէկը: Իր պատմուածքներն ու վէպերը« որոնք առանձին գիրքերով սկսած են հրատարակուիլ 1970ին« դարձած են տեսակ մը հայելի՝ սփիւռքահայ անհատի ինքնութեան հարցականներուն եւ տագնապներուն: Անոնք« իրենց գեղարուեստական արժէքով« հայ գրականութեան մնայուն էջերուն մաս կը կազմեն:

Այս յոբելեանին առիթով կազմուած է յանձնախումբ մը Պոսթընի մէջ« որ ծրագրած է կարգ մը ձեռնարկներու կազմակերպումը:

Մեր նորահաս սերունդին մէջ գրագէտին անունն ու գործը ծանօթացնելու նպատակով« այդ ձեռնարկներուն շարքին կազմակերպուած է շարադրական մրցոյթ մը: Այս մրցոյթին կրնան մասնակցիլ 9էն մինչեւ 18 տարեկան ամերիկահայ մանուկներ ու պատանիներ« բաժնուած՝ երկու խումբերու. ա) 9էն 13 տարեկան« բ) 14էն 18 տարեկան: Նիւթը՝ «Ապրիլ որպէս հայ Սփիւռքի մէջ»« կը ցոլացնէ այն որոնումները« որոնք Կարապենցի գրականութեան հիմնական տարրը եղած են: Վստահ ենք« որ մեր նորահաս սերունդը« ըստ իր տարիքային հասկացողութեան« կրնայ խորհրդածել եւ ազատօրէն արտայայտուիլ  այս նիւթին շուրջ: Շարադրութիւնները կարելի է ներկայացնել պատմուածքի կամ փորձագրութեան (essay) ձեւին տակ՝ 500 բառի սահմաններուն մէջ: Գրութիւնները կ’ընդունուին թէ’ հայերէն եւ թէ’ անգլերէն լեզուներով:

Մասնակցութեան պայմանաժամը Հոկտեմբեր 31« 2010ն: Լաւագոյն նկատուած երեք շարադրութիւնները կ’արժանանան պատշաճ գնահատումի եւ պիտի ներկայացուին Նոյեմբեր 21ին« Պոսթընի մէջ՝ Կարապենցի յիշատակին նուիրուած ցերեկոյթին ընթացքին:

Մասնակիցները իրենց գործերը պարտին ուղղարկել հետեւեալ հասցէին՝

Armenian Cultural Foundation

441 Mystic Street

Arlington, MA 024741108

ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ 85ԱՄԵԱԿԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈԳԻՆ

ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

Միշտ թուացել է, թէ Հայաստանի ոգին հեռաւոր բլուրների ու լեռների թիկունքին է, ծովերից ու ովկիանոսներից անդին, մի տեսակ հոգեղէն հայրենիք, որը շարունակ սպասում է յայտնաբերուելու եւ շօշափելի կերպարանք  ստանալու, երբ փաստօրէն ամէն մի հայ եւ աշխարհի ամէն մի քաղաքացի իր ներաշխարհում կրում է այդ ոգին, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մարդկութեան յաւերժական սխրանքը դէպի ազատութիւն ու արարչագործութիւն:

Այդուհանդերձ, կայ շօշափելի հողը, տունը, նահապետական բազմաճիւղ գերդաստանն ու երկիրը, որի անձեռնմխելիութեան համար, բիբլիական ժամանակներից մինչեւ այսօր, պայքարում է հայ ժողովուրդը՝ յարատեւ ու անվհատ, թէեւ ազատութեան իր դարաւոր ճանապարհին նաեւ տեսել է բազում սպանդ, զոհ ու զրկանք:

Հայաստանի ոգին այնտեղ է, ուր մարդը, անկախ իր ազգային, ցեղային կամ կրօնական պատկանելիութիւնից, անկախութեան ու արդարութեան է ձգտում: Այդ ոգին Արարատի գագաթից տարածուել է դէպի լեռնալանջերն ու հովիտները, դէպի ծովերն ու ցամաքամասերը՝ յոյս ու յաւերժութիւն ներշնչելով վհատին ու տկարին զրկուածին ու տառապեալին:

Ամէն բանից առաւել՝ այդ ոգին բարոյականութեան այն ակունքն է, որտեղից գոյանում է մարդուն հոգեղէն շաղախը, մերձենալու իր ստեղծած հանգանակներին, հաւատալու իր ճակատագրին եւ կերտելու լուսէ կամուրջր իր Աստուծոյ միջեւ: Այդ է ապացուցում իր մշտնջենական փնտռտուքը մթին անձաւներուն, մեկուսի վանքերում ու գիտութեան կաճառներուն, հազարամեակներ շարունակ, անդուլ ու անդադար, իմաստ պարգեւելու իր գոյութեանը, խարիսխ իր հաւատամքներին եւ յաւերժութիւն այդ հողին, որ կոչւում է Հայաստան:

Եթէ լոկ նիւթերէն գոյատեւման հարց լինէր, հայն այսօր լեռնալանջերից հովիտ իջած կը լինէր, տարածուած դէպի ծովերն ու նաւահանգիստները, նոյնիսկ ազգափոխ ու դաւանափոխ, յղփացած ու հարուստ, ինչպէս է պարագան բազմաթիւ ցեղերի ու ցեղախմբերի: Սակայն, նա կառչեց լոյսին եւ վէմերի վրայ արձանագրեց իր հաւատքի խորհուրդը: Մնաց հայ, մնաց հաւատարիմ գաղափարին եւ գաղափարապաշտութեան վերածեց իր կեանքը: Խորքի մէջ հայկականութիւնը աղօթք է ու ստեղծագործութիւն, աշխատանք է ու ներքին բանաստեղծութիւն, մէկը լրացնելով միւսին՝ ամէն մի հայ լուսաւորութեան անխոնջ մի առաքեալ:

Հայաստանի ոգին նաեւ մրրիկ է, երբ ոսոխը փորձել է քանդել հայութեան տունը: Շանթել է Հայաստանը երբ վայրենի հորդաններն ու կայսերական բանակները ասպատակել են հայրենի հողը, զոհուել է ու պատժել, զարկել ու նահատակուել, սակայն երբեք չի նահանջել իր բարոյական սկզբունքներից: Հայը գիտակցել է մահը եւ գիտակցաբար մարտնչել է մէկը տասի դէմ, տասը՝ հարիւրի, հարիւրը՝ հազարի, Աւարայրից մինչեւ Սարդարապատ, Սասուն ու Մուսա Լեռ, Բաշ Ապարան ու Ստեփանակերտ, Զանգեզուր ու Մարտակերտ, յանուն ազատութեան ու հայրենեաց, Արեւմտեան Հայաստանից մինչեւ Արեւելեան Հայաստան, մինչեւ արծուեբոյնը Արցախի: Հեզ առաքեալը կարող է նաեւ նեմեսիս դառնալ, վկայ Հայաստան աշխարհը, որի ամէն մի մատնաչափ հողը սրբացած է խիզախ որդիների արիւնով:

Միայն Արարատի կատարից չէ, որ ծագում է նաեւ խոնարհ նկուղներից, ուր մոմի ու կանթեղի լոյսի տակ լուսէ ակօսներ են պեղել Մեսրոպ Մաշտոցն ու Խորենացին, Ներսէս Շնորհալին ու Նարեկացին եւ դեռ հոյլը լուսաճաճանչ միւս սուրբերի, ամէն մէկը հաւատաւոր մի ուխտաւոր, մագաղաթի վրայ դրոշմելով ցեղի իմաստութեան աստղափոշին՝ որպէս առհաւատչեայ լինելութեան ու գալիքի վկայ՝ Մխիթար Սեբաստացի, Աբովեան, Նալբանդեան ու Խրիմեան Հայրիկ, ապա Րաֆֆին փոթորկաշունչ եւ Վարուժանը դիւցազնատիպ, որոնք մարդկութեան հոգու քարտէսի վրայ արիութեան ու ազատութեան նոր ուղիներ քանդակեցին: Կարմիր Վարդանի երթէն աւետող շեփորի ձայնը արձագանգում է տակաւին Շահումեանից մինչեւ Մարտակերտ ու Ստեփանակերտ, մինչեւ Շուշի, Արտունի ու Հադրութ, մինչեւ սիրտը Հայաստանի:

Հայաստանի ոգին նաեւ հեթանոսական հին աստուածներն են, որոնք փոթորիկ հեծած լեռից լեռ էին բարձրանում, բագիններ կառուցում ու նաեւ առաւել՝ քրիստոնէութեան ուխտեալ լուսարարները Աստուծոյ խօսքը տարածելով գիւղից գիւղ ու աւանից աւան, հացի հետ աղօթք, սէր ու խաղաղութիւն, խունկի ծուխի հետ հաւատք ու առաքինութիւն, որպէսզի բարութեամբ լցուի աշխարհը եւ քաղաքներում հոգեկան սով չլինի: Եւ հենց այդպէս ալ, Քրիստոսի օրինակին հետեւելով, մի ամբողջ ժողովուրդ խաչի ճամբան բռնեց՝ Գողգոթայից Գողգոթայ, մինչեւ վերջնական փրկութիւն:

Հայաստանի ոգին յեղափոխական հրաշէկ այն շունչն է, որ կենդանութիւն պարգեւեց ստրկութեան դարաւոր թմբիրի մէջ ընդարմացած ժողովուրդին եւ մէկ օրուայ մէջ Քրիստափորներ ու Անդրանիկներ, Նժդեհներ, Արամներ ու Մուրատներ ստեղծեց: Մայիս 28 ստեղծեց: Հայաստանի Հանրապետութիւն ստեղծեց: Ազգ ու պետութիւն ստեղծեց: Այդ ոգու շնորհիւ էր նաեւ, որ եօթանասունամեայ բռնատիրութիւնից յետոյ փիւնիկի պէս վերակենդանացաւ Հայաստանը, անկախութիւն հռչակեց ու ժողովրդավարութեան դժուարին, սակայն ճշմարիտ ճամբան բռնեց: Հրաշքը ազգային ոգին է, որն առկայծ մնաց համայնավար բռնատիրութեան ծանր թաթի տակ: Փա~ռք հայ ընտանիքներին, ուսուցիչներին ու հայոց արթուն ու հեռատես աստուածներին:

Եւ վերջապէս ու առաւելապէս, Հայաստանի ոգին հե’նց ազատութիւնն է, հայի’ ազատութիւնը, աշխարհի բոլոր ազգերի’ ազատութիւնը, մէկ ու միասնական, առանց Հայաստանի ազատութեան, կը խախտուի ամբողջ մարդկութեան ազատութիւնը, առանց հայ ժողովուրդի ազգային իրաւունքների  յարգման,  իրաւազուրկ կը լինեն բոլոր ժողովուրդները, որովհետեւ մէկ է ազատութեան ոգին, մէկ ու անբաժան, որպէս տիեզերական արշալոյս համայն մարդկութեան:

«ԱՂԹԱՄԱՐԻ ԿՂԶՈՒՄ»… ԶԱՒԵ՞ՇՏ ԹԷ ՊԱԼԷ
Սպասուած օրուան՝ Սեպտեմբեր 19ի սեմին ենք: Այդ թուականին, մեծ շուքով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցւոյ պատարագը պիտի կատարուի…

Յատկապէս գործի լծուած են թրքական լրատուամիջոցները, լայնօրէն անդրադառնալու այս պատարագին մասին եւ արդիական միջոցներով, միջազգային աշխարհին տեղեկացնելու թէ, խաչը եկեղեցւոյ գմբէթին վրայ պիտի երեւի, լոկ  օրուայ մը համար եւ ապա, անշուշտ լուսարձակներէ եւ ոսպնեակներէ հեռու…յաջորդ օրն իսկ« «խաչազուրկ» Սուրբ Խաչը պիտի վերադառնայ իր մշակութայինթանգարանային գոյավիճակին:

Մշակութային ճամբով, այլ «պըլըֆիզմ» մըն ալ առաջադրելով, թուրք մամուլը ամիսներ առաջ տեղեկացուցած էր թէ թուրք արուեստագէտ մը, մտադրած էր պալէ մը պատրաստել, նիւթ ունենալով Աղթամար կղզիի առասպելը, մասնակցութեամբ աւելի քան հարիւր հայ եւ թուրք արուեստագէտներու:

Դեռ վերջերս, այս սրբատեղին այցելող խումբ մը հայ մանուկներուն, արգիլուած էր «Տէր Ողորմեա»ն երգել եւ նոյնիսկ մոմ վարել:…Եւ այս դէպքը կը պատահէր, վերոյիշեալ հռչակաւոր թուականէն հազիւ ամիս մը առաջ:

Մինչ այդ, հանրածանօթ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի «Աղթամարի Կղզում»ի (կարդալ ամբողջութեամբ՝ վարը) յանկերգն է որ կը հնչէ.

«Սրտիս խորքերէն

Հովէն թէ ծովէն

Մի ձայն եմ լսում.

Ո~նց է մի աղջիկ

Մեղմ ու հանդարտիկ

Անվերջ արտասւում…»

Բնականաբար եթէ Ամէնայն Հայոց բանաստեղծը ողջ ըլլար, որոշ փոփոխութիւններ կատարելով, եզակի ոճը վերածելով յոգնակիի…Հայութեան ձայնն է, որ պիտի բարձրացնէր ու հնչեցնէր:

Սոսկ ձայն մը, ժայթքած հայորդիի թախծոտ ու վրէժխնդիր սրտի խորքերէն… Վանայ լճի փրփրադէզ ալեաց մէջէն:

Սոսկալի ձայն մը, ո’չ մեղմ, ո’չ ալ հանդարտ… ո’չ ալ արտասուաթոր , այլ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ պահանջող:

Սոսկական ձայն մը, այդ հեքիաթային ու առասպելային «Թամա~ր…Ա~խ, Թամա~ր»էն աւելի անդին, ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԻՒՆ պարտադրող:

«Հայրենիք»

Սեպտեմբեր 1, 2010

ԱՂԹԱՄԱՐԻ ԿՂԶՈՒՄ

Սրտիս խորքերէն

Հովէն թէ ծովէն

Մի ձայն եմ լսում.

Ո’նց է մի աղջիկ

Մեղմ ու հանդարտիկ

Անվերջ արտասւում:

Կոպիտ աշխարհ է,

Մարդը միշտ չար է,

Կեանք է կործանում,

Կեանքն էլ կործանուած

Որ անցաւ գնաց,

Էլ ետ չի դառնում…

Սրտիս խորքերէն

Հովէն թէ ծովէն

Մի ձայն եմ լսում.

Ո’նց է մի աղջիկ

Մեղմ ու հանդարտիկ

Անվերջ արտասւում:

»Թամա~ր… Ա~խ, Թամա~ր…«

Իզո~ւր… ոչ մի բառ…

Չի պատասխանում:

Սէրը որ կորաւ,

Սիրտը որ մեռաւ,

Արցունքն է մնում…

Սրտիս խորքերէն

Հովէն թէ ծովէն

Մի ձայն եմ լսում.

Ո~նց է մի աղջիկ

Մեղմ ու հանդարտիկ

Անվերջ արտասւում…

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

ՀԱՂԱՐԾԻՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Լուսանկարներ՝ Իննա Մխիթարեանի

Հոկտեմբեր 2007ին սկսած էին Հաղարծին վանքի վերանորոգման աշխատանքները, որոնց ծախսը տրամադրած է Արաբական Միացեալ Էմիրութիւններու Շարժայի շրջանի անդամ շէյխ Սուլթան Պէն Մոհամէտ Ալ Քասիմ:

Դէպի Հաղարծին առաջնորդող ճամբան ալ վերանորոգման ընթացքի մէջ է: Օրին, այցելութեան մը ընթացքին,

գերտպաւորուած շէյխ Սուլթան Պէն Մոհամէտ Ալ Քասիմը պատրաստակամութիւն յայտնած էր ամէն գնով,

օժանդակութիւն տրամադրելու, որ արդէն իսկ գերազանցած է հինգ միլիոն տոլարը:

1013րդ դարերուն կառուցուած այս վանքին աշխատանքները կը վերահսկուին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմէ:

Ա.Մ.Ն. ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՏԱԹԵՒ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ 24-ՐԴ ՀԱՒԱՔԸ
61 աշա­կերտ­ներ ժա­մա­նած զա­նա­զան շրջան­նե­րէ եւ տաս դա­սա­տու­ներ հա­ւաք­ուե­ցան Սուրբ Մէ­րի կեդ­րո­նը (Էլ­վեր­սըն, Փէն­սիլ­վան­իա), Սուրբ Գրի­գոր Տա­թե­ւա­ցի Հիմ­նար­կի 24-րդ ամառ­նա­յին յայ­տագ­րին առ­թիւ, որ սկսաւ Կի­րա­կի, Յու­նիս 25-ին եւ աւար­տե­ցաւ Կի­րա­կի, Յու­լիս 4-ին, Բա­րձրաշնորհ Տ. Օշա­կան Արք. Չօ­լոյ­եա­նի հո­վա­նա­ւո­րու­թեամբ եւ կազ­մա­կեր­պու­թեամբ Փո­խ ա­ռաջ­նորդ՝ Գերաշնորհ Տ. Անու­շա­ւան եպս. Դանի­էլ­եա­նի:

Այս Տար­ուայ ու­սու­ցիչ­ներն էին՝ Եպիս­կո­պոս Անու­շա­ւան Դանի­էլ­եան, Արժանաշնորհ՝ Տ.  Խո­րէն Հա­պէշ­եան Աւագ քհնյ., Տ. Անդ­րա­նիկ Աւագ քհնյ. Պալճ­եան, Տէր Սար­գիս քհնյ. Ագ­թա­ւուգ­եան, Տէր Նա­րեկ քհնյ. Թռթրեան, Տէր Ստե­փան քհնյ. Պալճ­եան, Տէր Գա­րե­գին քհնյ. Պե­տուր­եան, Շանթ Աւ. Սրկ. Գա­զանճ­եան եւ օրդ. Ժա­նէթ Նա­զար­եան£ Հիւ­րա­բար հրա­ւիր­ուած էին Հոգեշնորհ Տ. Մես­րոպ Աբղ. Սար­գիս­եան եւ Աստ­ուա­ծա­շուն­չի մաս­նա­գէտ Դա­սա­խօս Տ. Փօլ քհնյ. Թա­րա­զի:

Ծրա­գի­րը խտաց­ուած էր եւ կ°ընդգր­կէր նիւ­թեր, որոնք կը վե­րա­բե­րէ­ին  քրիս­տոն­եայ դաստ­ի­ա­րա­կու­թեան, Աստ­ուա­ծա­շուն­չի սեր­տո­ղու­թեան եւ քննու­թեան, աղօթ­քի ու պաշ­տա­մուն­քի կա­րե­ւո­րու­թեան եւայլն:

Ամէն օր ծրա­գի­րը սկսաւ Առա­ւօտ­եան աղօթ­քով ժա­մը 7:15-էն 7:45:  Առտ­ուայ ժա­մը 8:30էն մին­չեւ կե­սօր­ուայ ժա­մը 12:30 դա­սըն­թացք­ներ տե­ղի ու­նե­ցան: Կէ­սօ­րէ ետ­քե­րը կա­տար­ուե­ցան մրցում­ներ, խա­ղեր եւ այ­ցե­լու­թիւն­ներ£ Երե­կոյ­եան կա­տար­ուե­ցան կլոր սե­ղան­ներ եւ հար­ցազ­րոյց­ներ, որոնց հե­տե­ւե­ցան Աստ­ուա­ծա­շուն­չի սեր­տո­ղու­թիւն£ Իւ­րա­քան­չիւր հա­ւաք աւար­տե­ցաւ հսկու­մով, ժա­մը 9:45էն 10:30: Այս­պէս, դա­սըն­թացք­նե­րու եր­թա­լը, ազատ ժամ ու­նե­նա­լը, եւ թէ առա­ւօտ­եայ եւ թէ իրիկ­ուայ պաշ­տա­մունք­նե­րու ներ­կայ ըլ­լա­լը, թոյլ կու տայ մաս­նակ­ցող աշա­կերտ­նե­րուն որ իրենց  ժա­մե­րըը հա­ւա­սա­րա­պէս դա­սա­ւո­րեն:  Անոնք կրնան հա­ճե­լի ժա­մա­նակ ու­նե­նալ եւ նոր բա­րե­կա­մու­թիւն­ներ ստեղ­ծել, մի­եւ­նոյն ժա­մա­նակ սոր­վիլ հա­ւատ­քին եւ հայ մշա­կոյ­թին մա­սին: »Բա­ւա­կան մը տա­տամ­սու­մով ժա­մա­նե­ցի£ Կը կար­ծէի թէ ինք­զինքս օտար պի­տի զգամ£ Սա­կայն շու­տով վարժ­ուե­ցայ եւ ան­մո­ռա­նա­լի ժա­մանկ­ներ ան­ցու­ցի£ Իմ փոր­ձա­ռու­թիւն­ներս Տա­թե­ւի մէջ ան­փո­խա­րի­նե­լի են«, ըսաւ աշա­կերտ­նե­րէն Ամիր Ատե­լին­իա (Ուս­տը­րի Սուրբ Եր­րոր­դու­թիւն եկե­ղեցի­էն): »…Միայն յի­սուն առ հա­րիւր հայ­կա­կան արիւն ու­նե­նա­լուս պատ­ճա­ռաւ, կը կար­ծէի թէ դժուա­րու­թիւն­նե­րու առ­ջեւ պի­տի գտնուիմ£ Սա­կայն հե­զա­սահ ըն­թա­ցան օրե­րը: Շու­տով շաղ­ուե­ցայ ան­մի­ջա­կան մի­ջա­վայ­րիս հետ«, ըսաւ Դանի­էլ Մկրեան (Նիւ Եոր­քի Տակ­լըս­թըն շրջա­նի Սուրբ Սար­գիս եկե­ղեցի­էն):

Հիմ­նար­կը չորս տար­ուայ վրայ եր­կա­րող յայ­տա­գիր մըն է (մէկ շա­բաթ ամէն ամառ):  Այն աշա­կերտ­նե­րը որոնք կը կա­տա­րեն չորս տա­րին, կա­րե­լիու­թիւնը ու­նին մաս­նակ­ցե­լու յա­ւել­եալ մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թացք­նե­րու:  Հինգ մա­կար­դակ­նե­րու դա­սըն­թացք­նե­րը տե­ղի կÿու­նե­նան մի­եւ­նոյն ժա­մա­նակ:  Շա­բաթ մը տե­ւող յայ­տագ­րին ըն­թաց­քին,իւ­րա­քան­չիւր մա­կար­դա­կի վե­րա­պահ­ուած է քսան պահ£ Ասոնց վրայ կÿաւել­նան  երե­կո­նե­րու հար­ցազ­րոյց­ներն ու Աստ­ուա­ծա­շուն­չի սեր­տո­ղու­թիւն­նե­րը, տասն­մէկ ու­սու­ցիչ­նե­րու ու երեք հիւր ու­սու­ցիչ­նե­րու առաջ­նոր­դու­թեամբ:

Մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թացք­նե­րու ծրա­գի­րը կը փոխ­ուի ամէն տա­րի, այն դա­սըն­թացք­նե­րը որոնք յա­ւել­եալ լու­սա­բա­նու­թիւն­ներ կը փո­խան­ցեն հա­ւատ­քի մա­սին:  Կղե­րա­կան­նե­րու կող­քին, հիւր դա­սա­խօս­ներ կը հրա­ւիր­ուին վա­րե­լու մաս­նա­գի­տա­կան դա­սե­րը:

Փակ­ման հան­դի­սու­թեան Բա­րե­ջան Առաջ­նորդ Օշա­կան Արք. Չօ­լոյ­եան յայտ­նեց թէ յա­ռա­ջի­կայ տա­րեշր­ջա­նին պի­տի նշուի այս յայ­տագ­րի 25-ամ­եա­կը: »Առա­ջին տա­րի­նե­րու հունձ­քը, ար­դէն իսկ սկսած է զա­նա­զան պաշ­տօն­ներ, ազ­գա­յին բնա­գա­ւառ­նե­րէ ներս£ Այս­պէս ալ աշ­խա­տան­քը պի­տի շա­րու­նակ­ուի«, ըսաւ ան:

Այս հիմ­նար­կի մաս­նակ­ցող­նե­րը եղան տաս ­թե­մե­րէ.-

19 աշա­կերտ­ներ Րիճ­ֆիլտ Նիւ Ճըրզիի Սբ. Վար­դա­նանց Եկե­ղեցի­էն (8 դպիր­ներ)

12 Փրո­վի­տէնս Րոտ Այ­լըն­տի Սբ. Վար­դա­նանց Եկե­ղեցիէն (10 դպիր­ներ)

7 Նիւ Եոր­քի Տակ­լըս­թըն շրջա­նի Սուրբ Սար­գիս Եկե­ղե­ցիէն (3 դպիր­ներ)

6 Կլէն­վիուի (Շի­քա­կօ) Ամե­նայն Սրբոց Եկե­ղե­ցիէն (բո­լորն ալ դպիր)

4 Ուստ­ըր Մա­սա­չու­սէթ­ցի Սբ. Եր­րոր­դու­թիւն Եկե­ղեցի­էն (2 դպիր­ներ)

4 Ֆի­լա­տելֆ­իա Փէն­սիլ­վան­իա­յի Սբ. Գրի­գոր Լու­սա­ւո­րիչ Եկե­ղեցի­էն (2 դպիր­ներ)

3 Ուա­շինկ­թը­նի Սուրբ Խաչ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղեցի­էն

2 Նիւ Եորք Նիւ Եոր­քի Սբ. Լու­սա­ւո­րիչ Եկե­ղեցի­էն

2 Ուա­թըր­թաուն Մա­սա­չու­սէթ­ցի Սբ. Ստե­փա­նոս Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղեցի­էն (1 դպիր)

1 Նիւ Պրի­թըն Քէ­նէ­թի­քէ­թի Սբ. Ստե­փա­նոս Եկե­ղեցի­էն (1 դպիր)

1 Ինտ­ի­ան Օր­չըրտ Մա­սա­չու­սէթ­ցի Սբ. Գրի­գոր Եկե­ղեցի­էն (1 դպիր)

ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՒԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ.- ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՎՏԱՆԳՈՒԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի երկրորդ տարելիցն ընդգծում է ծովամիջեան այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական չզուլալուած ստորջրեայ հոսանքները: Պատմական հանգամանքների բերումով ցամաքափակ լինելով Կասպիական, Սեւ եւ Միջերկրական ծովերից, Հայաստանի առանցքային դիրքը մնում է ռազմավարական անկարգութեան մէջ յայտնուած նրա հարեւանութեան շուրջկալում:

Հայաստանի հետ արդէն իսկ ակնյայտօրէն անազնիւ յարաբերուող Թուրքիայից բխող ներյատուկ վտանգը, պատերազմի սպառնալիքի լեզուից դէպի Յունիսեան մահաբեր յարձակման սանձազերծում անցում կատարած Ատրպէյճանի հարուցած մարտակոչերը եւ Կովկասով մէկ լարուածութեան ընդհանուր շիկացումն իրար են միախառնուել՝ ընդլայնուած շրջանը բնութագրելով իբրեւ խորացող անկայունութեան անմիջական տագնապի ներքոյ գտնուող տարածագօտի:

Համակարգային ծաւալի այս վայրիվերումների խորապատկերին Հայաստանն այժմ դիմակայում է արտաքին շահերի եւ ներքին բացթողումների մի վտանգաշատ դասաւորուածութեան: Մինչ Մոսկուայի հետ Երեւանի “ռազմավարական” յարաբերութիւնը շարունակում է ծառայել որպէս տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան հիմնաքար, հայռուսական գրկախառնումը մնում է անիրաւաչափօրէն միակողմանի:

Ռուսհայկական յարաբերութիւնների անհամաչափութիւնը յատկապէս դրսեւորւում է իրաւահաւասար եւ փոխադարձ յարգալից համագործակցութեան հիմնարար պակասուրդի մէջ: Ի վերջոյ, Հայաստանի կողմից տարածաշրջանում միակ ռուսական ռազմահենակէտի հիւրընկալումը սիրալիրութեան պարզունակ արձանագրում չէ, եւ պէտք է խարսխուած լինի միմիանց շահերի համատեղ ճանաչման վրայ:

Աւելին՝ ռուսական ռազմահենակէտը Ռուսաստանի Դաշնութիւնից դուրս գտնուող միակ այդպիսի հաստատութիւնն է, որտեղ հիւրընկալող երկիրը չի ստանում ո°չ վարձավճար, ո°չ էլ փոխհատուցում: Հայաստանն է վճարում նրա ողջ ծախսերն ու ծախքերը: Հայոց ազգային անվտանգութեան նման գրաւադրումն անընդունելի է եւ անյապաղ սրբագրում է պահանջում:

Որպէսզի նոր ժամանակաշրջանում հայռուսական գործընկերութիւնը լինի ռազմավարական առանց չակերտների, այն պէտք է դառնայ անկեղծ, իրապէս փոխադարձ եւ հորիզոնական յարգանքի վրայ հիմնուած, չնայած երկու պետութիւնների չափի եւ փորձառութեան տարբերութեանը:

Բնութագրական է վերջերս ռուսական լրատուամիջոց սպրդած եւ պաշտօնական Երեւանում ուշացումով հաստատում գտած տեղեկատուութիւնն առ այն, որ երկու երկրները կա°մ երկկողմանիօրէն, կա°մ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (Հ.Ա.Պ.Կ.) հովանու ներքոյ մտադիր են մինչեւ 49 տարով երկարաձգել ռուսական յենակէտի եւ այնտեղ զօրքերի տեղաբաշխման պայմանագրային համաձայնութիւնը: Մի կողմ թողնելով արժանապատուութեան հարցերը, սա ձեռնոց է նետում Հայաստանի ինքնիշխանութեանը, արտաքին քաղաքականութեան անկախութեանը եւ ազգային կենսական շահերին: Այն նաեւ խաթարում է մեր միջեւ իրապէս ռազմավարական գործընկերութեան անսահմանափակ ապագայ կարողականութիւնը:

Սրա ճշմարտացիութիւնն ընդգծւում է այն փաստով, որ առկայ հիմնարար համաձայնագիրը գործողութեան մէջ է մինչեւ 2020 թուականը եւ կարող է անհրաժեշտութեան դէպքում երկարաձգուել, ժամկէտը լրանալու պահից  հինգ կամ նոյնիսկ տաս տարով: Մտավախութեան յաջորդ աղբիւրը Թուրքիոյ հետ Քրեմլինի ռազմական յարաբերութիւնն ու առուվաճառքն է, մի երկրի, որը բռնագրաւման մէջ է պահում Հայոց պատմական հայրենիքը, մերօրեայ շրջափակման է ենթարկում Հայաստանի Հանրապետութիւնը, ինչը համազօր է պատերազմական գործողութեան, եւ շարունակում է ժխտել 1915 թուականի Ցեղասպանութիւնն ու Հայոց մեծ հայրենազրկումը եւ խուսափել դրա համար պատասխանատուութիւնից:

Վրդովմունքի առաւել թարմ պատեհութիւն է Մոսկուայի ռազմական աջակցութիւնը Ատրպէյճանին, որը Արցախի եւ Հայաստանի դէմ սանձազերծելով ձախողուած նախայարձակ պատերազմ, այսօր սպառնում է ռազմական գործողութիւնների վերսկսմամբ՝ բռնագրաւում իրականացնելով Շահումեանի, Գետաշէնի, Արծուաշէնի եւ Նախիջեւանի հայոց բնօրրանների հանդէպ եւ շարունակելով անպատիժ աւերել ու պղծել հայկական մշակութային ժառանգութիւնը Ջուղայում եւ այլուր:

Այս կապակցութեամբ, եթէ Ռուսաստանն իսկապէս աւարտին հասցնի իր S300 հակաօդային համալիրի կամ նրա համարժէք սպառազինութեան՝ յայտարարուած վաճառքը՝ Ատրպէյճանի նախայարձակ, ռազմատենչ եւ ռեւիզիոնիստ վարչախմբին, ապա Հայաստանը պէտք է անյապաղ դուրս գայ Հ.Ա.Պ.Կ.ից, որի միակ անդամն է այս տարածաշրջանում, կամ նուազագոյնը՝ լիարժէք շուկայական վարձավճար պահանջի ռուսական ռազմակայանների համար՝ ջրի, ելեկտրականութեան եւ համապատասխան այլ ծախսերի փոխյատուցմամբ հանդերձ:

Եւ վերջապէս՝ Ռուսաստանի ու Հայաստանի, Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ Գործընկերութեան առաջնահերթ ձեռքբերումը հրամայաբար կ’ենթադրի ոչ միայն տեղական, այլեւ միջազգային Օրէնքի Գերակայութեան փաստացի կիրառում եւ ըստ այնմ՝ իր սահմանադրական սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, ինչպէս նաեւ Քոսովոյի ու Ապխազիոյ ճանաչում:

Սրանից դուրս որեւէ այլ բան կանխակալ քաղաքականութիւն է, քաղաքական մանրախաղ եւ sui generis (յատուկ) երեսպաշտութիւն, որոնք բոլորն էլ կարող են յարմար լինել ոմանց եւ տուեալ պահի համար, սակայն խորքում հակադիր են ծովերի միջեւ սեղմուած այս ջրբաժան ցամաքամասում խաղաղութեան, անվտանգութեան, արդարութեան եւ ժողովրդավարական արժէքների նպատակներին:

ՐԱՖՖԻ Կ. ՅՈՎՀԱՆԻՍԵԱՆ

(Հայաստանի առաջին Արտաքին գործոց նախարար եւ այժմ “Ժառանգութիւն” կուսակցութեան ղեկավար)

«ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ ՊԻՏԻ ՈՒՂՂԵՆՔ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ» ԸՍԱՒ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ
Մուսա Լերան Հերոսամարտի 95ամեակի եւ Այնճարի հիմնադրութեան 70ամեակի եզրափակիչ հանդիսութիւններուն մասնակցած, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան »Կիւլպէնկեան« սրահին մէջ մամլոյ եւ լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն հետ ունեցաւ հանդիպում մը, որուն ընթացքին պատասխանելով հարցումներուն անդրադարձաւ Արցախի տագնապի լուծման, Ատրպէյճանի կողմէ հնչող ռազմատենչ յայտարարութիւններուն, զինադադարի դրութեան խախտումներուն, բանակի մարտունակութեան, ժողովրդավարական հոլովոյթին, վերաբնակեցման եւ այլազան հարցերուն:

Ան ըսաւ թէ Արցախի հիմնախնդիրը շրջանային հիմնախնդիր կարելի չէ նկատել, որովհետեւ Արցախի հիմնախնդիրը իր էութեամբ, բնութեամբ եւ նշանակութեամբ ոչ թէ շրջանային հիմնախնդիր է, այլ՝ համաշխարհային նշանակութիւն ունեցող հիմնախնդիր, եւ Արցախի պաշտօնական կեցուածքը հիմնախնդիրին նկատմամբ այդ է: Ան այս կեցուածքին ճշմարտութեան, իբրեւ փաստ նշեց խնդիրի լուծման համար Ե.Ա.Հ.Կ.ի Մինսքի խմբակին մէջ Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ եւ Ֆրանսայի կատարած աշխատանքները:

Ազգերու ինքնորոշման իրաւունքի սկզբունքին մասին անդրադառնալով, նախագահ Սահակեան յայտնեց, որ հայկական կողմի աշխատանքներուն շնորհիւ այսօր միջազգային ընտանիքը եւ Ե.Ա.Հ.Կ.ի համանախագահները կը յայտնեն, որ առանց ազգերու ինքնորոշման իրաւունքը յարգելու Արցախի տագնապի լուծումը անկարելի է:

«Դուք կրնաք վստահ ըլլալ, մենք մեր գործը գիտենք, մենք պատերազմի չենք ձգտիր, մենք կողմնակից ենք վերջնական խաղաղութեան հաստատման, սակայն հաշուի առնելով Ատրպէյճանի ռազմատենչ յայտարարութիւնները, մենք նաեւ չենք բացառեր, որ անոնք այդ յայտարարութիւններուն կողքին կրնան վերսկսիլ զինուորական գործողութիւններուն: Մենք պատրաստ ենք նաեւ այդպիսի իրողութիւններու զարգացման, եւ որովհետեւ գիտենք մեր գործը, մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր երկրի սահմանները», յայտնեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան, Մուսա լերան հերոսամարտի 95ամեակի եւ Այնճարի հիմնադրութեան 70ամեակի եզրափակիչ հանդիսութիւններուն առթիւ, Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին:

Անդրադառնալով պատերազմական գործողութիւններու վերսկսման հաւանականութեան եւ Ատրպէյճանի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութեանց՝  նախագահ Սահակեան այս բոլորը նկատեց Ատրպէյճանի իշխանութեան գործունէութեան հիմնական մասը: Ան ըսաւ, որ Արցախի իշխանութիւնները այնքան անհեթեթ կը նկատեն այդ յայտարարութիւնները, որ անոնց արձագանգելու կարիք չեն տեսներ: Ան յայտնեց, թէ Արցախցիք հաստատակամ են ընտրութեան մէջ եւ իրենց ամբողջ ներուժը պիտի ուղղուի Արցախի անկախութեան միջազգային ճանաչման: Ան անդրադարձաւ բանակի մարտունակութեան՝ զայն նկատելով Արցախի անվտանգութեան հիմնական երաշխիքը: Սահակեան շեշտեց թէ, այդ բանակը ժողովրդական բանակ է, եւ անոր ուժը այդ իմաստէն կը բխի: Ան նշեց, որ երկրին նախագահը, մտաւորականութիւնը եւ քաղաքացիները, բոլորը այդ բանակի զինուորներ են եւ այլապէս ալ կարելի չէ: Ան ըսաւ, որ Արցախի պետութեան քաղաքականութիւնը ուղղուած է այդ բանակի զարգացման, սպառազինութեան արդիականացման: Ան նաեւ նշեց, որ այդ բանակը իրականութեան մէջ մարտունակ բանակ է, եւ եթէ իշխանութիւնները այդ բանակի մարտունակութեան մասին ազերի կողմին նման յաճախակի կերպով չեն խօսիր, ատիկա չի նշանակեր, որ այդ մարտունակութիւնը պակսած է:

ՀայաստանՌուսիա վերջերս կնքուած զինուորական համաձայնութեան մասին խօսելով, ան ըսաւ թէ Ռուսաստանի նախագահ Տմիթրի Մէտվետեւի Հայաստան այցելութեան ընթացքին անոր կատարած յայտարարութիւնները կու գան ընդգծելու Ռուսական դերակատարութիւնը եւ մասնակցութիւնը Արցախի հարցի լուծման մէջ: Ան համոզում յայտնեց, որ Ռուսաստան համանախագահ միւս երկիրներուն նման շահագրգռուած է շրջանին մէջ յարատեւ խաղաղութեամբ: Ան նաեւ նշեց, որ ներկայ յարաբերական խաղաղութիւնը ձեռք բերուած է Ռուսաստանի գործօն մասնակցութեամբ եւ մեծ դերակատարութեամբ:

Ըստ անոր, Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական յարաբերութիւնները ոչ միայն կը զարգանան, այլեւ իրական դաշնակիցներու յարաբերութիւններ են, եւ յոյս յայտնեց, որ այդ յարաբերութիւններու զարգացման զուգընթաց Ռուսաստան պիտի շարունակէ իր դերակատարութիւնը ունենալ, որպէսզի շրջանին մէջ չբռնկին պատերազմական գործողութիւններ եւ իրավիճակը չսրի:

Վերստին արծարծելով Ատրպէյճանի կողմէ զինադադարի դրութեան խախտումները, նախագահ Սահակեան յայտնեց, որ անոնք միշտ եղած են եւ նկատի ունենալով, որ պատերազմը աւարտած չէ, այդպիսի դէպքերը եղած են, կþըլլան եւ պիտի ըլլան: Ան նշեց թէ ազերի ոտնձգութիւններ չեն կրնար որեւէ փոփոխութիւններ ստեղծել եւ  շեշտեց թէ հայկական կողմը միջոցառումներ կþորդեգրէ ազերի կողմը զրկելու համար այդպիսի գործողութիւններ իրականացնելու կարելիութենէն:

Նախագահ Սահակեան եզրակացուց թէ Արցախը պէտք է որ դառնայ Հայու երկիր, ոչ միայն զբօսաշրջութեան տեսակէտէն, այլ մնայուն բնակավայր հաստատելու տեսակէտէն մեկնած, եւ այդ մէկը անկասկած որ, իշխանութիւններուն կողմէ առաջնահերթ խնդիրներու շարքին կը դասուի: